Քանի դեռ փոշեկլանիչ ցանցերի պարտադրված նորմի կիրառումը պատշաճ ձևով քաղաքում չենք տեսնում, արձանագրությունների քանակը չի կարող նվազել. Ավինյան


Քանի դեռ փոշեկլանիչ ցանցերի պարտադրված նորմի կիրառումը պատշաճ ձևով քաղաքում չենք տեսնում, արձանագրությունների քանակը չի կարող նվազել. Ավինյան
Սեպտեմբեր 9 10:23 2024

Տեղի է ունենում Երևանի քաղաքապետարանի հերթական գործավարական խորհրդակցությունը:

Անդրադառնալով փոշեկլանիչ ցանցերին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Քանի դեռ պարտադրված նորմի կիրառումը պատշաճ ձևով քաղաքում չենք տեսնում, արձանագրությունների քանակը չի կարող նվազել»:

Մայրաքաղաքում լուսատուների տեղադրման առնչությամբ Ավինյանը նշեց. «Մենք արդեն ունենք նոր լուսատուներ Բաղրամյան փողոցի վրա 3000 կելվին հզորությամբ։ Կդիտարկենք 2700 կելվինի հնարավորությունը, որը մի փոքր լույսն ավելի հանգիստ է արտացոլում»։