«Դոմոդեդովո» օդանավակայանում ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի վրա նրբերշիկներ են նետել (տեսանյութ)


«Դոմոդեդովո» օդանավակայանում ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի վրա նրբերշիկներ են նետել (տեսանյութ)
Սեպտեմբեր 6 17:11 2017

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում անհայտ անձինք սարդելկաներ են նետել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վրա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Իր բլոգում Նավալնին գրել է, որ այդ ընթացքում ոստիկանները կանգնած են եղել մոտակայքում և «ժպտացել» են: Ընդդիմադիր գործչի խոսքով՝ հարձակվողները չորսն են եղել, նրանք թաքնվել են:

Նավալնին նշել է, որ Մոսկվա է վերադարձել Ստրասբուրգից:

Լրատվամիջոցը նշում է, որ Ալեքսեյ Նավալնին բազմիցս ենթարկվել է հարձակումների, որոնց համար նա մեղադրում է կրեմլամետ ակտիվիստներին: