Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի վերջին ասուլիսը կոգնիտիվ դիսոնանսի, մյունհաուզենյան սինդրոմի, օվերտոնի մեծ ու փոքր պատուհանների մի խայտառակ սկվազնյակ էր՝ ստի և մանիպուլյացիայի պերեդոզով։ Մարդը դուրս է եկել ֆինիշնի պրիմոյ ու վերջին արարին ընդառաջ՝ փորձում է ավարտին հասցնել սեփական «քիմմաքրման» պրոցեսը։
Այն, որ Արցախը հանձնել էին դեռ բրոնզե դարում, հետո՝ Տիգրան Մեծի ժամանակ, հետո ստամբուլյան, հետո լիսսաբոնյան գագաթաժողովներում ու էլ լիքը ուրիշ տեղերում, էդ մուղամը՝ նիկոլազանգվածի ականջների համար, շատ ենք լսել ու այն այլևս ակտուալ չէ։ Իսկ Արցախի հայաթափումն ու Արցախի վերջնական հանձնումը Ալիևին Նիկոլն արդեն որպես աքսիոմ, հերթական անգամ գցեց արցախցիների ու Արցախի քաղաքական էլիտայի գրպանը։
Ըստ Նիկոլի, Արցախի քաղաքական էլիտան է որոշում կայացրել «լուծարել» Արցախի հանրապետությունն ու արցախցիներն իրենք են որոշել լքել իրենց հայրենիքը։ Ինքը, տանը նստած, էդ մասին երևի իմացել է մամուլից, կամ՝ Հովիկ Աղազարյանից։
Սա սուտ է։ Սա անամոթ և լկտի սուտ է։
Սկսած Արայիկ Հարությունյանի հրաժարականից, վերջացրած Շահրամանյանի ընթեցրած՝ իրավական ուժ չունեցող տեքստից, Արցախի հայաթափումից, յուրաքանչյուր քայլ ու բառ համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։
Սա է իրականությունը։
Արցախի վերջին նախագահը երկու օր առաջ հայտարարեց, որ ամեն ինչի մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարությանն ու նրանք ամեն ինչից տեղյակ են եղել։
Երեկ էլ Արցախի խորհրդարանի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ եղել է հստակ համաձայնեցված։
Ուստի, որևէ կռուտիտ ու մանիպուլյացիա, որևէ սուտ՝ երկրի հակառակ կողմից, չի անցնելու։ Եվ սեփական մեղքն ու պատասխանատվությունը, որպես մազութ, որևէ մեկի վրա լղոզելը, չի հաջողվելու։
Եթե անգամ Ամիրյան փողոցը վերանվանվի ոչ թե Պապ թագավորի, այլ Նիկոլի անվան փողոց»։