Մարտունի քաղաքում տուն է այրվել. հրդեհը մարվել է ավելի քան 2 ժամ անց


Մարտունի քաղաքում տուն է այրվել. հրդեհը մարվել է ավելի քան 2 ժամ անց
Սեպտեմբեր 6 16:47 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 07։05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 92 տան տանիքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։19-ին, մարվել՝ 09։10-ին։

Ամբողջությամբ այրվել է Ա. Մ.-ին պատկանող 1 հարկանի տան տանիքը (մոտ 192 քմ) և տանիքում պահեստավորած անասնակեր՝ մոտ 400 հակ: