Թուրքիայի հետախուզական կոմիտեի շենքի դիմաց ահաբեկչական փորձ կատարած գրոհայինն ԻՊ-ի անդամ էր. ՆԳՆ


Թուրքիայի հետախուզական կոմիտեի շենքի դիմաց ահաբեկչական փորձ կատարած գրոհայինն ԻՊ-ի անդամ էր. ՆԳՆ
Սեպտեմբեր 6 16:46 2017

Թուրքիայի հետախուզական կոմիտեի շենքի դիմաց ահաբեկչական փորձ կատարած գրոհայինն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է եղել, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ Այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Մերսին քաղաքում՝ հետախուզական կոմիտեի շենքի դիմաց, իրավապահները խոշոր ահաբեկչություն են կանխել: Հատուկջոկատայինները վնասազերծել են ահաբեկչական պայթյուն իրականացնել փորձող զինյալի՝ սպանելով նրան:

Քննության ընթացքում պարզվել է, որ ահաբեկիչը Սիրիայի քաղաքացի է եղել, շուրջ 3 տարի ապրել է Մերսինում՝ իր հոր հետ վարձակալելով բնակարան: Նրա հարևանները պատմել են, որ երբևէ չեն կասկածել նրանց ԻՊ-ի հետ կապ ունենալու հարցում: Վարձակալած բնակարանը խուզարկվել է ոստիկանության կողմից, իսկ զինյալի հայրը ձերբակալվել է: