ՔՊ-ականները վաղը Սևանի կառավարական ամառանոցում խնջույք են անելու


ՔՊ-ականները վաղը Սևանի կառավարական ամառանոցում խնջույք են անելու
Սեպտեմբեր 6 22:34 2024

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները վաղը Սևանում խնջույք են անելու։

Խնջույքի համար անձը  25 հազար ՀՀ դրամ գումար են հավաքել:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը Սևանի ամառանոցում ՔՊ-ականների հետ հանդիպում է ունենալու: Հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու՝ խնջույքի սեղանի շուրջ, հատուկ քաղաքական օրակարգ չկա, հավաքվելու են՝ զրուցելու, մտքեր փոխանակելու, ուրախանալու:

ՔՊ-ից ArmLur.am-ին ասել են, որ նախորդ անգամ խնջույքի համար գումար չեն հավաքել, իսկ այս անգամ մասնակցությունն ըստ ցանկության է՝ անձը՝ 25 հազար դրամ: