Հարսանիքներում թամադաները չեն խմում հարկ վճարողի կենացը, բայց խմում են զինվորների կենացը. Փաշինյան


Հարսանիքներում թամադաները չեն խմում հարկ վճարողի կենացը, բայց խմում են զինվորների կենացը. Փաշինյան
Սեպտեմբեր 6 20:01 2024

Հարսանիքներում թամադաները չեն խմում հարկ վճարողի կենացը, բայց խմում են զինվորների կենացը:

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը; 

«Ես ուշադիր հետևում եմ մեր հարգարժան թամադաների մտքի ընթացքին: Իրենք շատ կենացներ են խմում, օրինակ երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի համար: Բայց մենք խմում ենք զինվորների կենացը, որը ճիշտ է, որը լավ է:

Բայց երբեք ոչ մեկ չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից թե վճարողը հարկ վճարել է թե չի վճարել: Մի անգամ ասել եմ, որ հարկեր վճարող մարդը Հայաստանի Հանրապետության  թիվ մեկ հերոսն է:

Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ: Առանց հարկ վճարողի չի կարող լինել բանակ, չի կարող լինել զինվոր, զինվորի սնունդ, զինվորի կոշիկ, զինվորի ներքնազգեստ, նույնիսկ ազգային հերոս մեդալը, որը պետությունը շնորհում է այդ թվում զինվորականներին, կամ նույնիսկ զինվորականի պագոնի աստղը ստեղծվում  է միայն ու միայն հարկ վճարող քաղաքացու վճարած հարկի հաշվին

Առնվազն ճիշտ կլինի, որ մեր բոլոր հարսանիքներին և խնջույքներին հարկ վճարող քաղաքացու կենացը խմել»,-ասել է նա: