Երևանի 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Սա առաջին հերթին քաղաքային միջավայր ստանալու ամենակարևոր կոմպոնենտներից է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Ծրագիրն իր հերթին նպաստելու է, որ քաղաքը լինի կոկիկ կահավորված:
Փուլ առ փուլ փողոցների ցանկն ավելացնելով՝ մենք Երևան քաղաքում հենասյուններով անցնող լարերն ենք իջեցնելու գետնի տակ»,- գրել է քաղաքապետը։