Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել


Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Սեպտեմբեր 4 15:55 2024

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել դատավորին։ Ինչպես տեղեկացնում է ԲԴԽ կայքը, միջնորդության քննությունը նշանակված է սեպտեմբերի 17-ին։

 

Նշենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է՝ դատական նիստերի դահլիճից՝ հետախուզման մեջ գտնվող՝ հայտնաբերված և կալանքի միջնորդության քննության համար դատարան ներկայացված մեղադրյալի փախուստի դեպքով։