Ոսկեպարի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում


Ոսկեպարի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում
Սեպտեմբեր 3 15:24 2024

Օգոստոսի 31-ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով պայթել է սահմանային ականապատ տարածքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, NEWS.am–ին հայտնեց գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։

«Ականապատ այդ տարածքը մեր տիրապետության տակ է գտնվում։ Այդտեղ սահմանազատում չի արվել»,–ասաց վարչական ղեկավարը՝ նշելով, որ 7 կովերը 3 տարբեր բնակիչների էին պատկանում։