Պետերբուրգում Նևա գետից դուրս են բերել հայ տղամարդու դի


Պետերբուրգում Նևա գետից դուրս են բերել հայ տղամարդու դի
Սեպտեմբեր 6 08:21 2017

Սեպտեմբերի 5-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում Նևա գետից դուրս է բերվել հայ տղամարդու դի։

Մահացած տղամարդուն ջրում նկատել են Օբուխովսկայա Օբորոնա պողոտայի թիվ 100 տնից ոչ հեռու։ Ջրահեղձ եղած տղամարդու մոտ եղել է անձնագիր և Կրասնոդարի երկրամասից ժամանած գնացքի տոմս, հայտնում է «Ֆոնտանկա» պորտալը։

Հաղորդվում է, որ տղամարդը 56 տարեկան է։ Ներկայում դատաբժշկան փորձագետները պարզում են նրա մահվան պատճառը։