Իրկուտսկում աղջիկը ողջ է մնացել՝ ընկնելով 15-րդ հարկի պատուհանից


Իրկուտսկում աղջիկը ողջ է մնացել՝ ընկնելով 15-րդ հարկի պատուհանից
Սեպտեմբեր 6 08:20 2017

Իրկուտսկում աղջիկը 15-րդ հարկի պատուհանից ընկել է ու ողջ մնացել՝ բազմահարկի մոտ կայանված Lexus-ի տանիքին ընկնելու հետեւանքով: «Կոմսոմոլսկայան պրավդա-Իրկուտսկ»-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին:

ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ տուժողը տեղացի է՝ 1996 թվականի ծնված: Նրան բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացրել են, բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել:

Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: Նախնական տեղեկություններով՝ տեղի է ունեցել դժբախտ դեպք:

Համացանցում հրապարակվել է մեքենայի լուսանկարը, որի վրա աղջիկն ընկել է: Ավտոմեքենայի տանիքը ծակվել է, կոտրվել դիմապակին: