Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի 1033 զորամասի առաջին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի 14/1 հասցեում գտնվող երկաթգծի կայարանի հարևանությամբ հայտնաբերել են կնոջ դի՝ կիսանեխած վիճակում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 80-ամյա Շ․ Ա․ է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը շաբաթ օրվանից որպես անհայտ որոնվում էր հարազատների կողմից, իսկ այսօր նրա հարազատները արդեն դիմել են ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս
Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը
17
Հուլիս,
2025 21:15
Պանամա, Սուեզ, Սև ծով. «արտապատվիրակե՞լ» Սյունիքը. Արմեն Աշոտյան
17
Հուլիս,
2025 19:37
Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
17
Հուլիս,
2025 18:38
Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվեց
17
Հուլիս,
2025 17:07
Անցած ուրբաթ կալանավորված երեք անչափահասների մայր Լիանա Հարությունյանի կալանքը փոխվեց վարչական հսկող ...