Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին ամբողջությամբ մեքենա է այրվել


Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին ամբողջությամբ մեքենա է այրվել
Սեպտեմբեր 6 08:54 2017

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում ամբողջությամբ այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի 35 FU 911 պետհամարանիշով ավտոմեքենան և մոտ 1000 քմ խոտածածկույթ: