Բախվել են «Վեոլիա ջուր» ընկերության «ՎԱԶ 2121»-ն ու «Opel»-ը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է


Բախվել են «Վեոլիա ջուր» ընկերության «ՎԱԶ 2121»-ն ու «Opel»-ը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է
Օգոստոս 19 22:26 2024

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Դիտակ - Արևշատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2121»-ը հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում։