Ճապոնիայի բնակիչը հաշվիչների օգնությամբ վերարտադրել է Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի Despacito վիրուսային թրեքը։ Հոլովակը տեղադրվել է YouTube-ի It’s a small world ալիքում։
Ճապոնացին «նվագել է» համացանցով գնված AR7778 չինական 2 հաշվիչների վրա։
Նույն ձևով ճապոնացին կատարել է մեկ այլ հիթ՝ բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի Shape Of You-ն։










