«Այս նեռի և իր գործակալների գոյության ամեն օրն ուղղակիորեն անպատասխանատվության և անընդհատ դեպի անդունդը գլորվող աղետի ներկայություն է»,-«Երազ» թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
Սրբազանը հայտարարեց, որ այլևս չեն ակնկալելու, որ հեռանա, բայց հեռանալու է և ժողովուրդը պետք է հեռացնի, որովհետև մեր պետության գոյությունն ամբողջությամբ վտանգի տակ է։
«Ինչպես իրենք ամեն ջանք գործադրեցին այս պահին Արցախը վերացնելու, այնպես էլ ամեն ջանք գործադրում են մեր պետությունը վերացնելու։ Այո մենք սեպտեմբերին ուղիղ կերպով ծրագրավորված գործողություններով ընթանալու ենք առաջ»,-տեղեկացրեց Սրբազանը։
Նա նկատեց, որ իշխանությունները ձևացնում են, թե վախեցած չեն, բայց իրականում սարսափելի ձևով վախեցած են։
Բագրատ սրբազանը բերեց օրինակ, որ նրան երկու անգամ ուղեկցած անհատը երբ գնացել է Սևանա լիճ հանգստավայր, միանգամից այնտեղ լցվել են իրավապահները՝ մտահոգված լինելով, որ Բագրատ սրբազանն է այցելել այնտեղ։