Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նեռի հետ համաձայնություն են կայացրել, ըստ որի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ ավելի հստակ, խոսքը վերաբերում է Անկախության հռչակագրին, ինչը նշանակում է պետության չգոյություն։ Այդ մասին Երազ թաղամասում՝ բնակիչների հետ հանդիպմանը ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Սա խոսում է նաև մեր ԱԳ նախարարության նվաստացման մասին, որը ոչ մի կերպ չի արձագանքում»,- նշել է Սրբազանը։