Եթե երկկողմ օրակարգի դրույթները չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը


Եթե երկկողմ օրակարգի դրույթները չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը
Օգոստոս 9 10:24 2024

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը` ռեգիոնալ ապաշրջափակման հարցը հանել «խաղաղության փաստաթղթից» և առանձին քննարկել, մեծ թվով հարցեր է առաջացնում:

Ի սկզբանե «խաղաղության պայմանագիրը» 3 խոշոր բաղադրիչ ուներ` Արցախի հարց, ռեգիոնալ ապաշրջափակում և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիա:

Հիմա դրա երկու առանցքային կետերը դուրս են եկել և բանակցությունները մեծ հաշվով միայն սահմանների դելիմիտացիայի շուրջ է մնացել: 

Բայց այստեղ է, որ գլխավոր հարցն է առաջանում, եթե երկկողմ օրակարգի հիմնական դրույթները հարաբերությունների նորմալացման փաստաթղթով չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը:

Այսինքն, խնդիրը ձևական փաստաթուղթ ստանալն է՞, թե կան այլ հարցեր, որոնք այսբերգի չերևացող հատվածում են»: