ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի մարման աշխատանքներն այսօր՝ ժամը 13:00-ի դրությամբ, իրականացվում են 4 տեղամասով, որոնցում ներգրավված է 12 մարտական հաշվարկ, , 157 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման աշխատակիցներ և Բյուրականի բնակիչներ: Հրդեհաշիջումն իրականացվում է ինչպես հրշեջ մեքենաների, այնպես էլ փոքր շարժական ջրատար սարքերի միջոցով:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ առավոտյան Բյուրականի անտառում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, հրդեհի առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ։
Հիշեցնենք, որ Բյուրական գյուղին հարակից սարում դեռ կիրակի օրվանից բռնկված հրդեհը մարելու շուրջ աշխատանքները շարունակվում են:










