Խաբարովսկ-Նախոդկա մայրուղու վրա վթարի հետևանքով 4 երեխաների հայր հայ տղամարդ է մահացել


Խաբարովսկ-Նախոդկա մայրուղու վրա վթարի հետևանքով 4 երեխաների հայր հայ տղամարդ է մահացել
Սեպտեմբեր 5 14:01 2017

Խաբարովսկ-Նախոդկա մայրուղու վրա գրանցվել է հայ տղամարդու ողբերգական մահ։ Դեպքի տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա փորձել է նստել չինական բեռնատարի ղեկին՝ հայտնում է rusarminfo-ն։

«Երբ 45-ամյա տղամարդը փորձել է բարձրանալ բեռնատարի վարորդական խցիկ, նրան հարվածել է ընտանեկան զույգի միկրոավտոբուսը»,-հայտնում է Պրիմորյեի «Գուբերնիա» թերթը։

Դեպքից կարճ ժամանակ առաջ բեռնատարը փչացել էր, և վարորդն օգնության էր կանչել գործընկերոջը՝ մեքենան քարշակելու համար։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բեռնատարներն իրար կցելով՝ վարորդները փորձել են ղեկին նստել։

Ինքնաթափի վթարային լուսային ազդանշանը միացված է եղել, սակայն բեռնատարի հետևի ցեխի շերտը դժվար նկատելի է դարձրել լույսերը։

Հայաստանում վարորդն ունի հղի կին և 4 երեխա։ Մեկ ամսից նա պատրաստվում էր վերադառնալ հայրենիք՝ ներկա գտնվելու 5-րդ երեխայի ծննդին։