Դեռահասը հրաձգություն է իրականացրել մերձմոսկովյան դպրոցում. կան վիրավորներ


Դեռահասը հրաձգություն է իրականացրել մերձմոսկովյան դպրոցում. կան վիրավորներ
Սեպտեմբեր 5 14:00 2017

Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքում դեռահասը հրաձգություն է իրականացրել թիվ 1 դպրոցում։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Հրաձգություն իրականացրած դեռահասը ներկայում ձերբակալված է։ Միջադեպի հետևանքով տուժածներ կան»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Տուժել են 4 անձիք՝ ուսուցչուհին և 3 աշակերտներ, զոհեր չկան։ Նշվում է, որ աշակերտները վիրավորվել են պատուհաններից թռչելու հետևանքով։

Իրավապահների տվյալներով՝ աշակերտը դպրոց էր տարել ծխանռնակներ և կրակել օդաճնշական զենքից։

Հաղորդվում է, որ դեռահասը նախապես ծրագրել էր գործողությունները, պատրաստվել սպանել ուսուցչին, իսկ այնուհետև վերջ դնել իր կյանքին։ Հարձակումից առաջ նա թարմացրել էր իր կարգավիճակը VKotakte սոցցանցում՝ գրելով. «delete my life 05.09.17»։