«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերը գովազդում են «Dolce&Gabbana»-ն (տեսանյութ)


«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղերը գովազդում են «Dolce&Gabbana»-ն (տեսանյութ)
Սեպտեմբեր 5 18:45 2017

«Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ սեզոնի ամենաշոկային զարգացումը եղավ այն, որ հեռուստադիտողն ականատես եղավ ֆիլմի սիրված հերոսներ Ջոն Սնոուի (Քիթ Հարինգթոն) և Դեյեներիս Թարգարիենի (Էմիլիա Քլարկ) միջև սեքսուալ տեսարանին։

Ֆիլմի երկրպագուները բավական երկար պետք է սպասեն՝ մինչև հաջորդ սեզոն, որը նախատեսվում է 2019թ․-ին, որպեսզի տեսնեն այս զույգի հարաբերությունների զարգացումը։ Սակայն մինչ այդ, Էմիլիա Քլարկն ու Քիթ Հարինգթոնը ներկայանում են «Dolce & Gabbana»-ի օծանելիքի գովազդներում։

Էմիլիա Քլարկը, ում հեռուստադիտողը սովոր է տեսնել շիկահեր, գովազդում վերածվել է սևահերի։ Գովազդում էմիլիան շրջում է իտալական փողոցներով երեկոյան զգեստով ու պարում տեղացիների հետ։