Արտառոց դեպք է արձանագրվել Գեղարքունիքի մարզում՝ 57-ամյա տղամարդն իր իսկ տունը հրկիզելուց հետո փորձել է ինքնասպան լինել, ապա բուժօգնության համար դիմել բժշկական կենտրոն:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով` նրա մոտ ախտորոշվել է «ձախ նախաբազկի ստորին երրորդականի կտրված վերք»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:










