Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ»-ի հարևանությամբ, բախվել են Audi A6 մակնիշի 65 PՈ 555 համարանիշի, Mercedes C230 մակնիշի 29 ՏՏ 625 համարանիշի, Toyota Rav 4 մակնիշի 26 ՍՏ 344 համարանիշի, Toyota մակնիշի 701 CO 01 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 014 BB 01 համարանիշի և BMW X5 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










