Արարատի մարզում «DAF» բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինը տեղում մահացել է


Արարատի մարզում «DAF» բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինը տեղում մահացել է
Հուլիս 27 18:53 2024

Այսօր՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովսեփ Ռ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 78-ամյա Էդիկ Թ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը:

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ՝վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուբեն Բադալյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։