Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է


Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Հուլիս 26 18:22 2024

Ինչպես ավելի վաղ հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որոնվում էր ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյան:

Նոր գրառմամբ Մարտիրոսյանը հայտնել է, որ աղջիկը գտնվել է․ «Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։ Շնորհակալություն Տավուշի ոստիկաններին ու Նարեկ Սամսոնյանին»,- գրել է Մարտիրոսյանը: