Համացանցում տեսանյութ է տարածվում մանկապարտեզի ննջասենյակից․ կադրերում մի կին ֆիզիկական բռնության է ենթարկում երեխային։ Նա ձեռքով հարվածներ է հասցնում երեխայի մարմնի տարբեր հատվածներին, բղավում նրա վրա, սպառնում։
«Արդեն դու զզվցրեցիր»,-ուժգին հարվածներ հասցնելով բղավում է մանկապարտեզի «դաստիարակը»։
Երեխան ցավից ճչում է․ «Ախ, մեռա»։ Սենյակում գտնվող մյուս երեխաները սարսափահար հետևում են ծեծին։ Ըստ ամենայնի՝ երեխան բռնության է ենթարկվում չքնելու պատճառով, քանի որ գտնվում է մահճակալի վրա։
Տեսնայութի նկարագրությունում նշվում է, որ տեսանյութը Վեդիում է նկարվել ։










