Երևանում «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբ


Երևանում «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբ
Հուլիս 23 23:53 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Խաչիկ Է․-ն և հայտնել, որ ժամը 14։45-ի սահմաններում Մոսկովյան փողոցի 33 հասցեի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իրեն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, որից հետո զենք է ուղղել իր ուղղությամբ և հեռացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Բ․-ն:

Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Սարգիս Բ․-ն ինքնակամ ներկայացել է բաժին, որտեղ  հոգեբանական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։