Վրաստանում վթարի է ենթարկվել ՀՀ համարանիշերով կցորդիչով բեռնատարը


Վրաստանում վթարի է ենթարկվել ՀՀ համարանիշերով կցորդիչով բեռնատարը
Հուլիս 23 13:53 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Թբիլիսի քաղաքից դեպի Ռուսաստանի Դաշնության Վլադիկովկաս քաղաք տանող ճանապարհին` Նատաղթարի բնակավայրում, Մսխեթա Դարիալի հավածում,  հայկական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է հիվանդանոց