Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. ՀՀ նախագահը՝ Աս-Սիսիին


Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. ՀՀ նախագահը՝ Աս-Սիսիին
Հուլիս 23 13:21 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա։

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-եգիպտական կապերը շարունակում են անշեղորեն ընդլայնվել և խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։ Այս ամենին զգալիորեն նպաստում են վերջին տարիների բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու ուղղություններով զբոսաշրջային հոսքերի ավելացումը և դրանցով պայմանավորված շփումները»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: