Բախվել են «ՄԱԶ 526 Բ»-ն և «ԳԱԶ 2705»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր


Բախվել են «ՄԱԶ 526 Բ»-ն և «ԳԱԶ 2705»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր
Հուլիս 22 16:43 2024

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Հայկ Հունանյանի վարած «ԳԱԶ 2705» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «ՄԱԶ 526 Բ» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է, վթարի հետևանքով Հ. Հունանյանի ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վերջինս էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձորի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են պարեկները, փրկարարներն էլ ավտոմեքենաները հոսանքազրկելուց հետո հերթապահություն են իրականացնում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։