Արաբկիրում անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»


Արաբկիրում անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»
Հուլիս 21 13:29 2024

Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցում 2 անչափահաս աղջիկներ զենքի նմանվող առարկայով շրջում են ու այն նաև ձեռքին պահած, ժողովրդի լեզվով ասած՝ «զարիժատ» են անում, հայտնում է Shamshyan.com-ը:

Տեղում անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները և 2-ի մոտ հայտնաբերվում են ատրճանակներ։

Վերջիններս արդարանում են, թե գիշերով փողոցում ման են գալիս, իրենց ապահովության համար են կրում։

Տեղում անչափահասների բաժանմունքի ծառայողները պարզում են, որ նրանց ընկերական շրջապատում ասում են «Ֆանֆան տյուլպան»։