Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երկու օր առաջ միջադեպ է եղել Կոտայքի մարզում։ Իրավապահները ահազանգ են ստացել ,որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։
Արդյունքում, իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին, նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան մեքենային կախված 20 մետր քարշ տալով վարել են մեքենան։ Իսկ Գառնի ոատիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Կան մեծ թվով ձերբակալվածներ