170 մլն դրամ՝ բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար. «Փաստ»


170 մլն դրամ՝ բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար. «Փաստ»
Հուլիս 13 09:01 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցները բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնց լուծման ճանապարհին էապես կարևորվում է ոչ միայն պետության, այլև տարբեր կազմակերպությունների ու անձանց դերը՝ նրանց աջակցելու ճանապարհին: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ բռնի տեղահանման առաջին իսկ օրից Գորիսում նրանց կողքին է եղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ արցախցիներին աջակցելով սննդամթերքով ու անհրաժեշտ պարագաներով:

Այնուհետ ԶՊՄԿ-ն երկրորդ փուլով իրականացրել է Կապան, Քաջարան, Մեղրի խոշորացված համայնքներում տեղավորված արցախցիների կարիքների գնահատում՝ այդ համայնքների վարչակազմերի հետ համագործակցությամբ: Երրորդ փուլով ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի աշխատակիցների ակտիվ ներգրավմամբ իրականացվել է հասցեական աջակցության տրամադրում: Մեր տեղեկություններով, խոսքը շուրջ 170 մլն դրամի աջակցության մասին է:

Ի մասնավորի, տրամադրվել է մոտ 150 տեխնիկա, ինչպես նաև կահույք, ինչպես ասում են, հասցե առ հասցե: Կապանում և Մեղրիում աջակցության ծրագիրը շարունակվում է: Ինչ վերաբերում է Քաջարան խոշորացված համայնքին, ապա այստեղ ծրագիրը, ճիշտ է, ավարտվել է, սակայն օրերս, մեր ունեցած տեղեկություններով, համայնքապետարանը դիմել է ԶՊՄԿ-ին՝ նշելով, որ համայնքում մասնավորաբար ջրատաքացուցիչների կարիք կա: Եվ ահա, օրերս ԶՊՄԿ-ն բավարարել է այդ խնդրանքն ու Քաջարանի և շրջակա բնակավայրերում տեղակայված արցախցիներին տրամադրել գույք ու տեխնիկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում