43-ամյա տղամարդը ինքնասպան է եղել


43-ամյա տղամարդը ինքնասպան է եղել
Սեպտեմբեր 4 15:05 2017

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հանրապետության փողոցի շենքերից մեկում բնակվող 43-ամյա մի տղամարդ ինքնասպանություն է գործել: Տղամարդու մոր խոսքով՝ որդուն գտել է իր բնակարանում, իսկ ինքնասպան է եղել պարանոցին պլաստմասե ամրակներ կապելու միջոցով: Տղամարդու դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: