Ազատ արձակել Արցախի առաջնորդներին. Երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում


Ազատ արձակել Արցախի առաջնորդներին. Երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում
Հուլիս 12 16:39 2024

 ԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցները երկրի բոլոր անկյուններից այսօր ուղևորվել են Կապիտոլիում մեկ առաքելությամբ՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան վարչախմբի կողմից ապօրինաբար կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակմանը: Այս մասին նշվում է  ANCA-ի  էջում: 

 Նրանք ելույթ են ունեցել Կոնգրեսի անդամների առջև և մեկ առ մեկ մտել են կոնգրեսականների առանձնասենյակներ՝ առաջ քաշելու օրենքի նախագիծ, որը պահանջում է անհապաղ կերպով ազատ արձակել Արցախի քաղաքական առաջնորդներին և Ադրբեջանում պահվող բոլոր մյուս հայ պատանդներին: 

 Օրվա ավարտին նրանք հանդես են եկել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք փորձում են Կոնգրեսում առաջ  տանել իրենց սուտը: