Բանկոմատից գողության նոր տեխնոլոգիա էր գտել, բայց ձախողվել է ու բռնվել


Բանկոմատից գողության նոր տեխնոլոգիա էր գտել, բայց ձախողվել է ու բռնվել
Սեպտեմբեր 4 14:22 2017

Արտաշատում անհայտ անձը օգոստոսի 6-ին մոտեցել է Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող բանկոմատներից մեկին, բայց ոչ փող կանխիկացնելու նպատակով:

Նախնական տվյալներով, պլաստմասե առարկայով, նա փակել է բանկոմատի այն մասը, որտեղից ելնում է փողը, բանկոմատին է մոտեցել մեկ ուրիշը գումար կանխիկացնելու: Քաղաքացին չի նկատել, որ այն մասը, որտեղից փող է դուրս գալու, փակ է: Նրան թվացել է, որ գործարքը կատարվել է, բայց բանկոմատը փողը չի տվել:

Նրանից հետո բանկոմատին է մոտեցել նախորդը, պոկել իր տեղադրած իրը՝ փողը վերցնելու համար, բայց բանկոմատն արդեն դրամները հետ քաշած է եղել:

Ոստիկանությունը վերցրել է համապատասխան տեսգրությունները, ուսումնասիրել ու տեսանյութ պատրաստել: Պարզվել է, որ կասծյալը 28-ամյա Նարեկ Մ.-ն, որին հայտնաբերել են Ներքին Դվին գյուղում ու բերման ենթարկել ոստիկանություն:

«Կապրոնի կտոր եմ վերցրել, դրել եմ դեմը, որ եթե ինչ-որ մեկը փողը հանի, չտեսնի, որ փողը եկավ, հետո իր գնալուց հետո մոտիկանամ, վերցնեմ»,-ասել է նա: