Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը տեղի է ունենցել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգը, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ:
Դասական երաժշտության երեկոյի ավարտին համերգի մասնակից բոլոր փոքրիկներին են փոխանցվել խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով:
Ինքնատիպ այս խաղալիքը, որի սրտից հնչում է Արամ Խաչատրյանի մեղեդին, արդեն նաև տավուշցի շուրջ 3100 փոքրիկների անբաժանելի ընկերն է: