Աշոտյանը և նրա նմանները կարող են մեր քաղաքական համակարգն առողջացնել. Խոսրով Հարությունյան(տեսանյութ )


Աշոտյանը և նրա նմանները կարող են մեր քաղաքական համակարգն առողջացնել. Խոսրով Հարությունյան(տեսանյութ )
Հուլիս 11 13:12 2024

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելն արդիական խնդիրէ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նրա համոզմամբ՝ դա պետք է նաև իշխանություններին։

«Ես անձամբ երաշխավորագիր եմ ներկայացնելու դրա համար։ Ես երկար տարիներ է՝ ճանաչում եմ Աշոտյանին։ Նա սկզբունքներ ու մեծ կամային հատկություններ ունեցող անձնավորություն է։ Կարծում եմ՝ Աշոտյանը և նրա նմանները կարող են մեր քաղաքական համակարգն առողջացնել»։

Հարցին՝ արդյո՞ք իշխանությունները, Արմեն Աշոտյանին կալանավորելով, իրենց առջև դրված խնդիրը կատարեցին, իրենց ապահովագրեցին, քանի որ Աշոտյանը շարունակում է բանտից գնահատականներ տալ իշխանություններին, Հարությունյանը պատասխանեց. «Միգուցե, Աշոտյանի հարցում իշխանությունները սայթաքեցին»։

 Մանրամասները՝ տեսանյութում։