«ԱրթՄեդ» ԲԿ-ում հուլիսի 5-ի բուժառուի մահվան պատճառը չարորակ հիպերթեմիան է եղել. մանրամասներ


«ԱրթՄեդ» ԲԿ-ում հուլիսի 5-ի բուժառուի մահվան պատճառը չարորակ հիպերթեմիան է եղել. մանրամասներ
Հուլիս 10 16:31 2024

«ԱրթՄեդ» ԲԿ-ում հուլիսի 5-ի բուժառուի մահվան պատճառը չարորակ հիպերթեմիան է եղել: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «ԱրթՄեդ» ԲԿ-ի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը: 

«Չարորակ հիպերթեմիայի ժամանակ պացիենտի ջերմությունը կարող է բարձրանալ մինչև 42-43 աստիճան և դրա դեմ պայքարել հնարավոր չէ, շատ արագ է զարգանում ու շատ հազվադեպ է ախտորոշում կատարվում»,- մանրամասնեց բժիշկը: 

Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել: Նշված ԲԿ-ում, ըստ լրատվամիջոցների, մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն: Վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է: Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար: