Դիլիջանում նոր թունել կկառուցվի


Դիլիջանում նոր թունել կկառուցվի
Հուլիս 10 15:38 2024

Հայաստանում դիտարկում են Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցը, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Առաջարկվող փոփոխությամբ երկարացվում է համաձայնագրի ժամկետը, որն ավարտվել է 2023 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, սակայն հետավարտական փուլում առկա են որոշակի պարտավորություններ, որոնք կատարման ենթակա են, ուստի առաջացել է ժամկետը մինչեւ օգոստոսի 31-ը երկարացնելու անհրաժեշտություն:

Ծրագրով նախատեսված է իրականացնել Պուշկին, Դիլիջան թունելների` նախագծային աշխատանքները, որոնք պատվիրված են և նախագծային փուլում են:

Փոխնախարարը նշել է, որ կատարվել են ուսումնասիրություններ, ըստ որոնց` անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նախագծային առաջադրանքը և Դիլիջանի թունելի համար նոր նախագիծ պատվիրել:

«Մենք կարծում ենք, որ Դիլիջանի նոր թունելի կառուցման անհրաժեշտություն կա: Նախագիծը, որն ի սկզբանե պատվիրել էինք թունելի վերականգնման համար, կփոփոխվի և նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի»,- ասել է Քրիստինե Ղալեչյանը: