ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին «Արթմեդ» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է: Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |