«Իգիթ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտում. կա վիրшվոր


«Իգիթ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտում. կա վիրшվոր
Հուլիս 10 11:41 2024

Երեկ՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարով Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։