Երբ դատավորների մասին որոշումներ կայացնում են դատավորի պատմուճան հագած ոչ պատշաճ սուբյեկտները


Երբ դատավորների մասին որոշումներ կայացնում են դատավորի պատմուճան հագած ոչ պատշաճ սուբյեկտները
Հուլիս 9 23:08 2024

Դատավոր Դավիթ Հարությունյանը, ում լիազորությունները դադարեցվել են, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Քաղաքացիների գործերով Արդարադատություն իրականացնում են բացառապես դատավորները, դատավորներին գնահատողները, նրանց վերաբերյալ գործեր քննողները ևս պետք է դատավորներ լինեն։

Երբ դատավորների վերաբերյալ որոշումներ կայացնում են զուտ դատավորի պատմուճան հագած ոչ պատշաճ սուբյեկտները, և նրանց  շարժառիթները, ձեռնահասությունը, անկախության ու արդարության զգացման չափանիշներն ապացուցված ու հայտնի են բոլորին, ապա նմանների կատարած «դատավարությունների» նկատմամբ վերաբերմունքը չի կարող դրական կամ բացասական լինել։ Ամեն օր տարբեր տաղավարներում տեղի ավագանիները բազմաթիվ ակտեր են ընդունում»։