Եկատերինբուրգում կինոթատրոնի շենքի մեջ մխրճված մեքենայի վարորդը ձերբակալվել է, նա հոգեկան խնդիրներ ունի


Եկատերինբուրգում կինոթատրոնի շենքի մեջ մխրճված մեքենայի վարորդը ձերբակալվել է, նա հոգեկան խնդիրներ ունի
Սեպտեմբեր 4 12:56 2017

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում «Կոսմոս» կինո-համերգային թատրոնի շենքի մեջ մխրճված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը ձերբակալվել է, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք մեքենան լի էր եղել գազի բալոններով:

Կասկածյալը 39 տարեկան է և բնակվում է Իրբիտ քաղաքում: Հայտնի է, որ վերջինս հոգեկան խնդիրներ ունի և հաշվառված է տեղի հոգեբույժներից մեկի մոտ:

Միջադեպի պատճառով տղամարդը ստացել է լուրջ այրվածքներ և հոսպիտալացվել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: