Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը


Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը
Հուլիս 9 15:44 2024

ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը:

 

Այս մասին Aysor.am-ին ասացին Գլխավոր դատախազությունից: 

 

Հիշեցնենք՝ մեկուկես տարվա դատաքննությունից հետո դատարանն այսօր մեղավոր ճանաչեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանին, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանին ու ևս երկու նախկին բարձրաստիճան ոստիկանի։ 

 

Գասպարյանն ու Երանոսյանը, սակայն, ազատվեցին պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները լրանալու հիմքով։

 

Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը և ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյան ևս մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

 

Նախկին պաշտոնյաներից ոչ մեկը մեղքը չի ընդունել։