Մենք հանձնառու ենք նպաստելու Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը. ԱՄՆ ՄԶԳ


Մենք հանձնառու ենք նպաստելու Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը. ԱՄՆ ՄԶԳ
Հուլիս 9 13:54 2024

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը հանդիպել է «Սինոփսիս» և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունների հետ՝ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նրանց փոխգործակցությունը Հայաստանում «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի» ստեղծման նպատակով:

 «Մենք հանձնառու ենք նպաստելու Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում շարունակական ներդրումների միջոցով»,- ասվում է USAID-ի տարածած հաղորդագրության մեջ: