Քաղաքացին պնդում է, որ Ինեկոբանկն իր հաշվից գումար է «գողացել»


Քաղաքացին պնդում է, որ Ինեկոբանկն իր հաշվից գումար է «գողացել»
Հուլիս 9 00:03 2024

Համացանցում Ինեկոբանկի որոշ հաճախորդներ գրառումներ են արել՝ բողոքելով Ինեկոբանկի աշխատանքից: Հեռուստահաղորդավար Անի Զաքարյանը գրել է, որ բանկն իր քարտից գումար է «գողացել»:

 
 

«Մի քանի օր առաջ եմ վիճել աշխատակիցներից մեկի հետ՝ քարտիցս գումար «գողանալու» համար ու հրաժարվել իրենցից,- գրել է նա:

 

Անի Զաքարյանն այս մեկնաբանությունը թողել է հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Հարությունյանի հետևյալ գրառման տակ.

 

«Տեսնես կգա՞ մի օր, որ Inecobank-ը չքայքայի իր հաճախորդների նյարդերը»: 

Tert.am-ը կապվել է Անի Զաքարյանի հետ, նա ասել է, որ դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի ցանկանում հաղորդել, ամեն ինչ ասված է գրառման մեջ: