Բյուրականում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, հրդեհաշիջմանը մասնակցում է 72 փրկարար և 115 բնակիչ. ԱՒՆ


Բյուրականում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, հրդեհաշիջմանը մասնակցում է 72 փրկարար և 115 բնակիչ. ԱՒՆ
Սեպտեմբեր 4 12:15 2017

Այսօր՝ ժամը 11:10-ի դրությամբ Բյուրականում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և հիշեցնում, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 72 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք: